Վարակաբանություն
Լեյշմանիոզներ` մոռացված հիվանդություններ
Առաջին անգամ «մոռացված, արհամարհված հիվանդություններ» (neglected diseases) տերմինն օգտագործվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից` 2001թ., ինֆեկցիոն և մակաբուծային բնույթի մի խումբ հիվանդությունների նկատմամբ, որոնք առավել տարածված են շոգ երկրներում և որոնց նկատմամբ չի սահմանվում պատշաճ հսկողություն:
Այդ հիվանդությունների խմբին են պատկանում նաև լեյշմանիոզները:
Դրանք տարափոխիկ հիվանդությունների խումբ են, որոնց հարուցիչները լեյշմանիա ցեղին պատկանող նախաէակներ են: Լեյշմանիոզների փոխանցողներ են Phlebotomus ցեղին պատկանող մլակները: Վարակի աղբյուր են դառնում տարբեր կենդանիներ, իսկ որոշ ձևերի ժամանակ` մարդը:
ԱՀԿ-ի տվյալների համաձայն, լեյշմանիոզը 88 երկրների համար համարվում է էնդեմիկ հիվանդություն: Վարակման վտանգի տակ է գրեթե 350 մլն մարդ [1] : Աշխարհում լեյշմանիաներով վարակված է շուրջ 14 մլն մարդ, իսկ յուրաքանչյուր տարի արձանագրվում է հիվանդության 2 մլն նոր դեպք:
Լեյշմանիոզներից ընդերային ձևն առանձնանում է առավել ծանր ընթացքով: Ժամանակակից վիճակագրական տվյալների համաձայն, աշխարհում արձանագրվում է տարեկան 500 հազար դեպք, որից 50 հազարը` մահվան ելքով [2, 3]: Ընդ որում, հիվանդացության իրական ցուցանիշներն ավելի բարձր են, քանի որ որոշ երկրներում դեպքերը ենթակա չեն պարտադիր հաշվառման: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում արձանագրվում է ընդերային լեյշմանիոզի դեպքերի աճ, ըստ որում` հիվանդության ընթացքը բարդանում է, երբ զուգակցվում է ՄԻԱՎ-ի հետ: Ժամանակակից վիճակագրական տվյալների համաձայն, աշխարհում 88 երկրներից 34-ում, որտեղ ընդերային լեյշմանիոզը համարվում է էնդեմիկ հիվանդություն, արձանագրվում են ընդերային լեյշմանիոզի և ՄԻԱՎ-ի զուգակցման դեպքեր (կոինֆեկցիա) [4]:
Ընդերային լեյշմանիոզին բնորոշ են քրոնիկական ընթացքը, ջերմության պարբերաբար բարձրացումը, զարգացող սակավարյունությունը, լեյկոպենիան, գրանուլոցիտոպենիան, էոզինոֆիլների քանակության խիստ անկումը, նույնիսկ բացակայությունը (անէոզինոֆիլիա), լյարդի և փայծաղի մեծացումը, հիվանդի հյուծվածությունը:
Տարբերակում են ընդերային լեյշմանիոզի 2 տարատեսակ` զոոնոզ (միջինասիական-միջերկրական կամ մանկական) L. Infantum և անթրոպոնոզ (հնդկական-kala-azar): Հարուցիչը L. donovani-ն է: Զոոնոզ ընդերային լեյշմանիոզի ժամանակ հիվանդությունը կրում է սպորադիկ բնույթ, հիվանդանում են մինչև 5 տարեկան երեխաները, երբեմն նաև` մեծահասակները: Այս տարատեսակի դեպքում հիվանդությունն ուղեկցվում է ավշային հանգույցների չափերի զգալի մեծացումով: Ծայրամասային արյան մեջ հարուցիչներ չեն հայտնաբերվում: Հիվանդության աղբյուր են հիվանդ շները: Հիվանդությանը բնորոշ է բնական օջախայնությունը:
Վերջին տասնամյակներում արձանագրվում է ընդերային լեյշմանիոզի և ՁԻԱՀ-ի խառը վարակ, որի դեպքում հիվանդների 75%-ի մոտ լեյշմանիաները հայտնաբերվում են ծայրամասային արյան մեջ:

Անտրոպոնոզ ընդերային լեյշմանիոզը կարող է առաջացնել համաճարակային բռնկումներ: Հիվանդանում են մեծ տարիքի երեխաները և մեծահասակները: Այս տարատեսակին բնորոշ չէ ավշային հանգույցների մեծացումը, սակայն, ի տարբերություն միջերկրական-մանկական լեյշմանիոզի, հարուցիչները հայտնաբերվում են ծայրամասային արյան մեջ: Հիվանդության այս ձևին բնորոշ է լեյշմանոիդի առաջացումը (պապուլոզ ցան և գունազրկված բծեր), որի քերուկի մեջ հայտնաբերվում են լեյշմանիաներ:
Ախտորոշումը. Ընդերային լեյշմանիոզի կասկածի դեպքում կատարվում է ոսկրածուծից վերցրած նյութի բարակ շերտով քսուքի հետազոտություն: Հետազոտվում է նաև կրծոսկրից, ազդրոսկրից և ցայլոսկրից վերցված պունկտատը:
Շճաբանական հետազոտությունն ախտորոշման լրացուցիչ եղանակ է, կիրառվում է իմունաֆերմենտայինը: Նախնական ախտորոշման համար նախատեսված են արագ ախտորոշման թեստ-համակարգեր:
Առաջին անգամ Հայաստանում ընդերային լեյշմանիոզ արձանագրվել է 1912 թ., իսկ մաշկայինը` 1920 թ.: 1926-1969 թթ. ժամանակահատվածում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 919 դեպք` 16 շրջանների 62 բնակավայրերում, այդ թվում` Երևանում: Դեպքերը գերազանցապես արձանագրվել են մինչև 13 տարեկան երեխաների շրջանում: 1947թ. առաջին անգամ ընդերային լեյշմանիոզի դեպք նկարագրվել է 23 տարեկան հիվանդի մոտ: 1952-1968 թթ. Երևանում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 336 դեպք: Հայաստանի պայմաններում նշված ժամանակահատվածում վարակի հիմնական աղբյուր են եղել թափառող շները: 20-րդ դարի 60-ականներին վարակի աղբյուրի և փոխանցողի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ հաջողվեց նվազեցնել ընդերային լեյշմանիոզով վարակվածության մակարդակը [5]: Վերջին դեպքը արձանագրվել է 1969թ.: Սակայն 1999թ. սկսած նկատվում է դեպքերի աճի միտում [6]: 1999թ. երկարատև ընդմիջումից հետո գրանցվել է Լոռու մարզի ևնող գյուղում` 4 ամսական երեխայի մոտ: 2006-2009թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է 32 դեպք, այդ թվում` նաև Երևանում: Պարզվել է, որ հիվանդների զգալի մասի հիվանդությունն ախտորոշվել է ուշացումով: Միջատաբանական մոնիթորինգի տվյալների համաձայն, Երևանում և նրա արվարձաններում, ինչպես նաև Արարատյան դաշտավայրում ու Սյունիքի մարզում նկատվում է հիվանդության փոխանցողի պոպուլացիայի վերականգնման միտում [7]:
Այսպիսով, համաճարակաբանական և միջատաբանական լարված իրավիճակում ընդերային լեյշմանիոզի բազմաթիվ դեպքերի արձանագրումից ավելի քան քառասուն տարվա ընդմիջումից հետո Հայաստանում վերստին սկսեցին գործել էնդեմիկ օջախները: Ստեղծված պայմաններում կարևոր նշանակություն են ձեռք բերում դրա հետագա տարածման դեմ ուղղված պայքարի և կանխարգելման համալիր միջոցառումների իրականացումը: Առանձնահատուկ նշանակություն ունեն փոխանցողի դեմ ուղղված երկարատև ազդեցությամբ օժտված շինությունների` ինսեկտիցիդներով մշակումը, բնակավայրերի բարեկարգումը և աղբահանության գործի բարելավումը, բնակավայրերից 100-300 մետր հեռավորության վրա գտնվող կրծողների բների ոչնչացումը, ինչպես նաև անհատական պաշտպանական միջոցների կիրառումը (պատուհանների և դռների ցանցապատում, մահճակալային ցանցերի և ռեպելենտների` միջատներին վանող միջոցների օգտագործում): Եվ, վերջապես, հիվանդության կանխարգելման կարևորագույն միջոցներից է վարակի աղբյուր դարձող հիվանդ և թափառող շների դեմ պայքարը:
Գրականության ցանկը
-
Борьба с лейшманиозом. Доклад секретариата исполнительного комитета 118 сессии ВОЗ.- ЕВ118/4, 2006.
-
Desjeux P. The increase in risk factors for leishmaniasis worldweide. Transactions of the Royal Society of Tropical Medicine and Hygiene, 2001, v. 95 (3), p. 239-243.
-
Desjeux P. Leishmaniasis: current situation and new perspectives. Comparative Immunology, Microbiology and Infectious Diseases, 2004, v. 27 (5), p. 305-318.
-
Report of the Fifth Consultative Meeting on Leishmania/HIV Coinfection.Addis Ababa, Ethiopia, 2007, WHO 2007.
-
Карапетян Р.М. Источник инвазии и природная очаговость висцерального лейшманиоза в Армянской ССР. Медицинская паразитология и паразитарные болезни, 1972, N 4, С. 444-448.
-
Кешишян А.Ш., Манукян Д.В. Усовершенствование системы эпиднадзора при лейшманиозах с учетом изменения климата в Армении. Проблемы изменения климата 2 выпуск. Ереван 2003, С. 237-241.
-
Кешишян А.Ш., Манукян Д.В., Мелик-Андреасян Г.Г., Алексанян Ю.Т. О случаях висцерального лейшманиоза в Мегринском районе Сюникского марза. Юбилейный сборник VII Национального научно-медицинского конгресса §Здоровье человека», 2008, С. 150.
19.07.2011 Կարդացեք նաև
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
08.11.2024
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
22.01.2024
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
22.01.2024
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
08.01.2024
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
17.11.2023
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
05.06.2023
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
19.04.2023
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
14.12.2022
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
01.09.2022
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
10.08.2022
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
03.05.2022
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
17.09.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY7ex5qY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ